Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Քաղցրի 5 այլընտրանք. 1in.am

Քաղցրի 5 այլընտրանք. 1in.am

Դիետիկ սննդի ժամանակակից գիտությունը հստակ գիտի իր ամենամեծ թշնամու անունը՝ շաքար: Սակայն հարկավոր չէ շատ մեղադրանքներ ներկայացնել շաքարին, քանի որ այն օրգանիզմում կենսական կարևորության ֆունկցիաներ է կատարում, օրինակ՝ մարդու ուղեղին և բջջիջներին օրական 140 գր գլյուկոզա է անհրաժեշտ:

 

Խնդիրը կապված է դրա ավելցուկի հետ: Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է շաքարախտի, արյան բարձր ճնշման և ավելորդ քաշի հանգեցնել:

 

Elle.ru-ն ներկայացնում է այն սննդամթերքները, որոնք կարելի է շաքարի փոխարեն օգտագործել:

 

  1. Քաղցրակերների համար որպես այլընտրանք առաջինը մեղրն է: Այն 80%-ով շաքարի փոխարինչիներից, 18%-ով ջրից և 2%-ով վիտամիններից է բաղկացած: Մեղրը նաև հակաբակտերիալ հատկություններ ունի, որոնք աշխարհին ծանոթ են արդեն 5000 տարի:

  2. Ագավան նույնպես հիանալի փոխարինում է շաքարը: Այն աճում է Մեքսիկայում և ալոեի տեսք ունի: Հիմնականում բաղկացած է գլյուկոզայից և ֆրկուկտոզայից: Ագավայի սիրոպը 1,5 անգամ ավելի քաղցր է, քան ավանդական շաքարը: Ագավան օրգանիզմի կողմից ավելի դանդաղ է մարսվում և չի հանգեցնում արյան մեջ շաքարի կտրուկ բարձրացման: Սակայն դրա հակառակորդները պնդում են, որ ագավայի սիրոպի մեջ շատ սննդարար նյութեր են բացակայում, դրանից բացի այն նույն կալորիականությունն ունի, ինչը և ավանդական շաքարը:

  3. Քաղցրավենիքներին կարող են փոխարինել նաև տանձը, նարինջն ու խնձորը: Դրանք օգտակար բջջանք են պարունակում, որը հնարավորություն է տալիս նվազեցնել ախորժակը: Ընդ որում, մասնագետները խորհուրդ են տալիս մրգեր օգտագործել օրվա առաջին կեսին և միայն թարմ վիճակում, այլ ոչ թե՝ հյութաքամիչով անցկացրած:

  4. Մեկ այլ այլընտրանք է մանանեխի ջուրը: Այս բույսը կարգավորում է քաղցրի բնական պահանջը, հագեցնում է սովը:

  5. Մասնագետների մի խումբ էլ համոզված է, որ մարդկային ճաշակն ու այս կամ այն սննդի նկատմամբ հակումը պայմանավորված է մարդու զգացմունքներով: Օրինակ, քաղցրի նկատմամբ սերը պատասխանատվությունից խուսափելու ցանկություն է: Կատարեք ձեր վրա դրված բոլոր պարտականությունները և կնկատեք, որ դեսերտների քանակը ձեր սննդակարգում կրճատվում է: Ցանկանում եք պաղպաղա՞կ ուտել. դա նշանակում է, որ ձեզ մեղքի զգուցումն է տանջում: Հատուկ նշանակություն ունի նաև շոկոլադի նկատմամբ սերը. այն ձեր հոգում սիրո տեղն է զբաղեցնում: Սիրելի մարդու գրկում քաղցրավենիք ուտել այլևս չես ուզում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ